կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

Թարմացված է [21։30] Մեր ընտրանին ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում, որտեղ ուժերը կչափի հետևյալ հավաքականների հետ՝

​Չեռնոգորիա
​Կիպրոս
​Լատվիա կամ Ջիբրալթար (այս զույգի հաղթողը)

Այսօր՝ փետրվարի 12-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանությունը։

Արարողության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։

​ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է մրցաշարի անցկացման կարգն ու օրացույցը։

Մրցաշարին կմասնակցեն եվրոպական 55 ասոցիացիաներից 54-ը (Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին և բացակայում է ցուցակից)։

Մրցաշարի ձևաչափը

​Մասնակիցները կբաշխվեն չորս դիվիզիոնների՝ A, B, C և D լիգաների.
​A, B և C լիգաներում կձևավորվեն չորսական խմբեր՝ յուրաքանչյուրում 4 թիմ։

Վիճակահանության ժամանակ այս լիգաների հավաքականները կբաժանվեն 4 զամբյուղի։

​D լիգայում թիմերը կբաժանվեն երկու զամբյուղի, որի արդյունքում կձևավորվի երկու խումբ՝ յուրաքանչյուրում 3 թիմ։

​Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի հանդիպումները կկայանան 2026 թվականի աշնանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսված է 2027 թվականի հունիսին։

Նյութը՝ armsport.am-ի:

  • Կիսվել: