հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այժմ քննարկվում են միայն ֆինանսական մանրամասները, որից հետո պայմանագիր կկնքենք․ Մխիթարյանի գործակալը՝   «Ինտերի» հետ պայմանագրի մասին

Այժմ քննարկվում են միայն ֆինանսական մանրամասները, որից հետո պայմանագիր կկնքենք․ Մխիթարյանի գործակալը՝ «Ինտերի» հետ պայմանագրի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին։

«Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Այժմ քննարկվում են միայն ֆինանսական մանրամասները, որից հետո պայմանագիր կկնքենք»,- ֆուտբոլային գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

34-ամյա հայ ֆուտբոլիստը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է վեց միլիոն եվրո։

  • Կիսվել: