ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօր պայքարը կսկսեն 6 հայ բռնցքամարտիկ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն

Այսօր պայքարը կսկսեն 6 հայ բռնցքամարտիկ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 275 մարիկ-մարզուհի:

Հայաստանի տղաների հավաքականը շարունակում է հաջող ելույթները: Առաջին փուլի արգելքն արդեն հաղթահարել են մեր 7 բռնցքամարտիկները: Իսկ ահա աղջիկների պայքարում Հայաստանի մասնակից Լիլիթ Ասատրյանը պարտություն է կրել և դուրս մնացել պայքարից:

Այսօր մերոնցից ռինգ կմտնեն 6 հոգի: Առավոտյան հանդես կգան Լուսինե Գևորգյանը, Մահուր Մարիկյանը և Ռիտա Վարդանյանը, երեկոյան՝ Գոռ Ազիզյանը, Յուլյա Լալայանը և Աննա Զուրնաչյանը:

  • Կիսվել: