երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Այս ակումբի փիլիսոփայությունը պարզ է. այն վեր է ամեն ինչից». Էնրիկեն՝ Մբապեի մասին

«Այս ակումբի փիլիսոփայությունը պարզ է. այն վեր է ամեն ինչից». Էնրիկեն՝ Մբապեի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ ակումբն այս դեպքում պետք է ամեն ինչից վեր լինի:

«Կիլիան Մբապե՞։ Այս թեման արդեն քննարկվել է նախկինում, և ֆուտբոլիստի և ակումբի միջև լուծում է գտնվել: Դա այն է, ինչ ես կցանկանայի: Այս ակումբի փիլիսոփայությունը պարզ է. այն վեր է ամեն ինչից»,- Էնրիկեի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիս Հոուկինսը «Թվիթերի» իր էջում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Մբապեն վերջնական որոշում է կայացրել չհեռանալ ՊՍԺ-ից մինչև իր պայմանագրի ավարտը, որի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Հաղորդվում էր, որ ակումբը նրան ամբողջ մրցաշրջանով հեռու կթողնի հիմնական թիմից, եթե այս ամառ չվաճառի:

  • Կիսվել: