ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այն հավաքականները, որոնք հրաժարվել և չեն եկել Հայաստան՝ առաջնությանը մասնակցելու, զղջում են․ Հովհաննես Հովսեփյան

Այն հավաքականները, որոնք հրաժարվել և չեն եկել Հայաստան՝ առաջնությանը մասնակցելու, զղջում են․ Հովհաննես Հովսեփյան

Ապրիլի 25-ին մեկնարկեց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրի մոտ 300 մարզիկ-մարզուհի։ 

Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի՝ բացման արարողությունը կազմակերպված էր բավականին լավ․ «Երիտասարդների Եվրոպայի առաջնության համար բավականին լավ միջոցառում ենք կազմակերպել, բայց կարևորը ոչ թե բացման արարողությունն է, այլ մեր մարզիկների մրցելույթներն են։ Որպեսզի նրանք լավ արդյունքներ ցույց տան»։

Հովսեփյանի կարծիքով՝ այն հավաքականները, որոնք հրաժարվել և չեն եկել Հայաստան՝ առաջնությանը մասնակցելու, զղջում են․ «Եղել են հավաքականներ, որոնք հրաժարվել են մասնակցությունից, բայց դա որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Դա իրենց անձնական խնդիրն է։

Ինչպես նշեց EUBC նախագահը․ «Սպորտը քաղաքականությունից դուրս է, և մենք այդ մտքով էլ շարժվում ենք առաջ»։ Իսկ ովքեր ինչ-ինչ պատճառներով  չեն եկել Հայաստան, սխալ են արել և, իմ կարծիքով, այս միջոցառումը տեսնելով զղջում են»։ 

Եզրափակելով զրույցը՝ նախագահը մաղթեց հաջողություն և վստահություն հայտնեց հավաքականի նկատմամբ․ «Մեր հավաքականի վրա վստահ եմ, որ կարող է բարձր արդյունքներ գրանցել։ Մաղթում եմ հաջողություն»։  

  • Կիսվել: