հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Ավստրիան հաղթեց Լեհաստանին

Ավստրիան հաղթեց Լեհաստանին

Եվրո-2024-ի 2-րդ տուրում D խմբում մրցում էին Լեհաստանի և Ավստրիայի հավաքականները։ Ավստրիացիները հաղթեցին 3-1 հաշվով, գրում է armsport.am-ը:

Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց Տրոները, իսկ 30-րդ րոպեին Պիոտեկը հավասարեցրեց այն։ 66-րդ րոպեին Բոմգարտները առաջ մղեց ավստրիացիներին, իսկ 78-ին Առնաուտովիչը անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3-1։

D խմբի մյուս խաղում այսօր կհանդիպեն Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները։

 

  • Կիսվել: