հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավետիք Հովակիմյանի և Էրիկ Իսրայելյանի հաղթանակները․ տեսանյութ

Ավետիք Հովակիմյանի և Էրիկ Իսրայելյանի հաղթանակները․ տեսանյութ

Իսպանիայի ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին ուներ չորս ներկայացուցիչ։

92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը 3:2 հաշվով պարտության մատնեց հույն Իսիդորոս Կեֆալինոսին։

57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը մենամարտեց մեքսիկացի Էսեկիել Կաբրերայի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով։

60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը 5:0 հաշվով հաղթեց գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին։

80 կգ քաշային Համլետ Ադամյանը 0:5 հաշվով պարտվեց թուրք Հալիլ Դոգրուին։

  • Կիսվել: