երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավելի քան 19 մլն դրամ՝ գյումրեցի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման համար

Ավելի քան 19 մլն դրամ՝ գյումրեցի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման համար

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: 2023 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերում աչքի ընկած և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մարզիկ-մարզիչներ (32 մարզիկ և 24 մարզիչ) արժանացել են դրամական պարգևների: Այս մասին տղեկանում ենք armsport.am-ից։

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունել ու շնորհավորանքի իր խոսքն է հղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ապա խոսել գյումրեցի մարզիկների գրանցած հաջողությունների, արդյունքների և սպասելիքների մասին։ Վ․Սամսանյանն իր խոսքում ընդգծել է, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են սպորտային ոլորտը ավելի զարգացնելու համար։ Իր խոսքում Վարդգես Սամսոնյանը խոսել է նաև սպորտի թանգարան ունենալու ծրագրի մասին։

Հանդիպման ընթացքում պատվոգրերի են արժանացել նաև տարվա լավագույն մարզական հաստատություններ ճանաչված հետևյալ կառույցները.

  • «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
  • Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ
  • Շ.Մ Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց ՊՈԱԿ
  • Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ ՊՈԱԿ
  • ԿԳՄՍ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ
  • «Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Մարզիկների և մարզիչների պարգևատրման համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 19 մլն 130.000 դրամ։

  • Կիսվել: