շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. չեմպիոնները հայտնի են

Ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. չեմպիոնները հայտնի են

Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը:

Աշոցքի դահուկուղում կայացած տղամարդկանց 10կմ ազատ ոճում առաջինը մրցատարածությունը 37:13.0 արդունքով հատեց Հայաստանի արդեն բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդեցին Ռուսաստանից Օլեգ Պոլյակովը և եռյակը եզրափակեց Թադևոս Պողոսյանը:

Տղամարդանց 10 կմ դասական ձևում կրկին ոսկե մեդալ նվաճեց Միքայել Միքայելյանը: Երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին Թադևոս Պողոսյանը և ՕլեգՊոլյակովը: Եվ արագավազքում լավագույն արդյունքը կրկին Միքայել Միքայելյանին է: Կանանց պայքարում մեծ տարբերությամբ բոլոր մրցաձևերի չեմպիոնը Կատյա Գալստյանն է:

 

 

  • Կիսվել: