երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի դահուկավազքի հավաքականը հավաք է անցկացնում Հայաստանում

Ռուսաստանի դահուկավազքի հավաքականը հավաք է անցկացնում Հայաստանում

Ռուսաստանի դահուկավազքի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանում: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Ազգային  թիմի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը Match TV-ին տված հարցազրույցում նշել է՝ պայմանները հիանալի են և որ Ռուսաստանում նման բարձրության վրա նման համալիրներ չկան:

«Տեղը նոր է մեզ համար, բայց նոր չէ դահուկավազքի համար։ Խորհրդային տարիներին մեր լեգենդար դահուկորդները շատ ժամանակ էին անցկացնում այստեղ՝ նախապատրաստվելով մրցաշրջանին։ Բազան բավական հայտնի է, բայց ոչ մեր սերնդին։ Անցյալ տարի այս բազայի ղեկավարներից առաջարկ էր ստացվել գալ ու վերակենդանացնել այստեղ մարզումային կենտրոնը։ Հատկապես դրա համար այստեղ դահուկասահքի շրջան է տեղադրվել։ Եթե մենք կանոնավոր կերպով գանք այստեղ, ապա ապագայում այն կավելանա։ Կան նաև բազմաթիվ երթուղիներ վազելու համար, կարելի է մարզվել ճանապարհի վրա։ Լավ սնունդ. այստեղ շատ մրգեր կան, ուստի մեզ այստեղ գրեթե ամեն ինչ դուր է գալիս:

Եթե համեմատենք բարձրության մարզումները Ռուսաստանում և այստեղ, ապա Հայաստանի բազան շատ բարձր մակարդակի վրա է։ Բացի Լաուրից, որտեղ բարձրությունը 1400 մետր է, և Սեմինսկի լեռնանցքից, որտեղ բարձրությունը 1700 մետր է, մենք բազա չունենք դահուկորդների և բիաթլոնիստների միջին լեռնային մարզումների համար։ Մեզ անհրաժեշտ է մոտ 1800 մետր բարձրություն։ Այստեղ Հայաստանում այն մոտ 1900 մետր է։ Ռուսաստանում նման բարձրության վրա նման մարզաբազա պարզապես չունենք։ Հուսով եմ, որ երբևէ նման համալիր կստեղծվի նաև Ռուսաստանում»։

 

  • Կիսվել: