չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ավարտվել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ խաղափուլը. արդյունքներ

Ավարտվել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ խաղափուլը. արդյունքներ

Ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ խաղափուլը: Այս մասին հատնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Չորս խաղափուլից հետո մրցաշարի երկու խմբերում էլ արդեն կան միանձնյա առաջատարներ: 
 
Ա խմբում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթել է միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանին և 4 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: 
 
Բ խմբում Համայակ Ստեփանյանը հաղթել է Վարդան Քարամյանին և նույնպես 4 միավորով գլխավորել աղյուսակը: 
 
5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:30-ին: 
 

  • Կիսվել: