կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 1-ին խաղափուլը. արդյունքներ

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 1-ին խաղափուլը. արդյունքներ

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 1-ին խաղափուլը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

՛՛Տղամարդկանց առաջնությունը մեկնարկեց անակնկալով: 17-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը հաղթեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին:

Հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը։ Մանուէլը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Չաքրյանին:

Սամվել Տեր-Սահակյան-Մամիկոն Ղարիբյան, Դավիթ Տիրատուրյան-Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան-Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում Մարիամ Ավետիսյանը, Ալվարդ Ստեփանյանը, Միլենա Գասպարյանը և Մարիա Գևորգյանը համապատասխանաբար հաղթեցին Արփինե Գրիգորյանին, Մելինե Հարությունյանին, Մարիամ Խաչատրյանին և Պոլինա Կոբակին:

Միակ ոչ-ոքին գրանցվեց Սուսաննա Գաբոյանի և Աննա Խաչատրյանի խաղում:

Երկրորդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին՛՛:

  • Կիսվել: