երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտված են Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները

Ավարտված են Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները

Գյումրու քաղաքային մարզադաշտում ավարտված են Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության նախապատրաստական վերջին աշխատանքները: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

 
 

Բացման արարողության ու շքերթի համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։

 

gyumri

Աշխատանքային եռուզեռի վերջին ակորդներին եչեկ՝ օգոստոսի 4-ի երեկոյան հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։

 

gyumri

8-րդ ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 2000 կամավոր՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:

Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել բոլոր ծառայությունները` ոստիկանություն, փրկարար ծառայություն, շտապօգնություն։

 

gyumri

Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

  • Կիսվել: