ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Աստանան» պաշտոնապես հայտարարել է Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին

«Աստանան» պաշտոնապես հայտարարել է Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին

Ղազախական «Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին։

«Ուրախ ենք ողջունել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին»: Այս մասին ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Վարազդատն արդեն հանդես է եկել Ղազախստանի յոթակի չեմպիոնների ճամբարում՝ 2021 թվականին։ Ֆուտբոլիստն այդ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Պաշտպանը մայրաքաղաքային ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Հարոյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսը»։

 

  • Կիսվել: