ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշոտ Խաչատուրյանցը՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարների հանձնաժողովի նախագահ

Աշոտ Խաչատուրյանցը՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարների հանձնաժողովի նախագահ

Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեի՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած ժողովի ժամանակ ՌՖՄ մրցավարների հանձնաժողովի նախագահ է նշանակվել Աշոտ Խաչատուրյանցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հիսունմեկամյա Աշոտ Խաչատուրյանցն այդ պաշտոնում փոխարինելու է Նիկոլայ Լևնիկովին, որը նախագահում էր 2018 թ. մայիսի 24-ից:

ՌՖՄ ղեկավար Ալեքսանդր Դյուկովը նշել է, որ մրցավարների հանձնաժողովը Խաչատուրյանցին է ընտրել, քանի որ նա մրցավարության նոր հասկացություններ և ռազմավարություն մշակելու աշխատանքների հիմնական մասնակիցն է:

  • Կիսվել: