չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Աշոտ Խաչատրյանը՝ Մ20 ԱԱ փոխչեմպիոն

Աշոտ Խաչատրյանը՝ Մ20 ԱԱ փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) արծաթե մեդալակիր է դարձել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում։

Հայ ըմբիշը եզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Բեսլեկովի դեմ և լարված պայքարում պարտվել 5-6 հաշվով։

Խաչատրյանը մեկնարկել էր որակավորման փուլից և 14-4 հաշվով հաղթել հարավկորեացի Գուն Հի Լիին, 1/8 եզրափակիչում 6-1 հաշվով պայքարից դուրս էր թողել Եվրոպայի Մ20 գործող չեմպիոն Ռոկաս Ցեպաուսկասին, իսկ երրորդ գոտեմարտում առավելության էր հասել չինացի Վենհաո Հուի նկատմամբ (9-4): Կիսաեզրափակչում նա 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին:

Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանն (63 կգ) ավելի վաղ դարձել էր բրոնզե մեդալակիր։

  • Կիսվել: