հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե: Արթուր Դավթյանը 7-րդն էր։

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Խաչիկյանը վաստակեց 14.733 միավոր, Մերդինյանը՝ 14.566, Ավետիսյանը՝ 14,666, իսկ Դավթյանը՝ 14, 166։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը կավարտվի վաղը՝ ապրիլի 30-ին:

 

  • Կիսվել: