կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աշխարհի գավաթ․ Հայաստանը կունենա 4 մասնակից

Աշխարհի գավաթ․ Հայաստանը կունենա 4 մասնակից

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորորդ փուլի մրցաշարին։ Այն տեղի կունենա ապրիլի 25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Հայաստանը կունենա չորս մասնակից, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզիկներ․ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան։

Մարզիչներ․ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան։

Մրցավար․ Հակոբ Սերոբյան։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

  • Կիսվել: