Աշխարհի չեմպիոն Ռաֆայել Վարանը՝ Ա Սերիայի նորեկ «Կոմոյի» խաղացող
Մադրիդի «Ռեալի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, ֆրանսիացի Ռաֆայել Վարանը միացավ Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Կոմոյին»։ Աշխարհի չեմպիոնը իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր։
Հունիսի 30-ին Վարանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից», որի հետ անցած մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը Վարանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։