չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխարհի առաջնության ժամանակ Կատար է այցելել ավելի քան 1,4 միլիոն մարդ

Աշխարհի առաջնության ժամանակ Կատար է այցելել ավելի քան 1,4 միլիոն մարդ

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան 1,4 միլիոն մարդ է այցելել Կատար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մրցաշարի կազմկոմիտեին։

Քիչ հետո կմեկնարկի աշխարհի առաջնության եզրափակիչը, որում կխաղան Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

«Առաջնության ընթացքում Կատարն ընդունել է ավելի քան 1,4 միլիոն հյուր աշխարհի տարբեր ծայրերից, մարզադաշտերում խաղերին ներկա երկրպագուների ընդհանուր թիվը կազմել է մոտ 3,4 միլիոն, այսինքն՝ յուրաքանչյուր հանդիպման միջին երկրպագուների թիվը գերազանցել է 53 հազարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ֆուտբոլային հանդիպումներին մարզադաշտերի առավելագույնը 96%-ը զբաղված է եղել։
Կատարն առաջին արաբական և մուսուլմանական երկիրն է, որն իրավունք ստացավ ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

  • Կիսվել: