Աշխարհի առաջին ռակետը 1/8 եզրափակչում է. Փարիզ-2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս է եկել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչ։
Լեհ թենիսիստուհին երկրորդ փուլում 6-1, 6-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Դիան Պարիի (Ֆրանսիա, 59-րդ ռակետ) նկատմամբ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը լինելու է Սյու Վանը (Չինաստան, 52-րդ ռակետ)։