երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Աշիկ Անդրեյանին տրված տարկետումը դադարեցվեց. Նա այլեւս Հայաստանի սամբոյի հավաքական թիմի անդամ չէ

Աշիկ Անդրեյանին տրված տարկետումը դադարեցվեց. Նա այլեւս Հայաստանի սամբոյի հավաքական թիմի անդամ չէ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Աշիկ Անդրեյանին տրված տարկետումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Աշիկ Անդրեյանը այլեւս Հայաստանի սամբոյի հավաքական թիմի անդամ չի համարվում, եւ նրան պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով դիմել է Հայաստանի սամբոյի  ֆեդերացիան:

  • Կիսվել: