երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արտյոմ Մաքսիմենկոն հեռացել է «Ուրարտուից»

Արտյոմ Մաքսիմենկոն հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

Մաքսիմենկոն «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ 24 հանդիպման է մասնակցել` դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

  • Կիսվել: