ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն

Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն

Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Արթուր Սարգսյանը հաղթել է մինչև 97 կգ քաշային կարգում:

24-ամյա Սարգսյանը եզրափակիչում հաղթել է Ալեքսանդր Գոլովինին և երկրորդ անգամ պաշտպանել Երկրի չեմպիոնի տիտղոսը:
 
Բրոնզը կիսել են Աստեմիր Տենովը և Նիկիտա Մելնիկովը։
 
Նշենք, որ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճել է Արթուր Պետրոսյանը: Նա կիսել է երրորդ տեղը Խուսինբոյ Արիսլանբեկովի հետ
 
Արթուր Սարգսյանը ծնվել է 1998թ. մարտի 13-ին Տվերի մարզի Կիմրի քաղաքում: Նա հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ է, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ: Հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում: Սկսել է ըմբշամարտով զբաղվել Կիմրիում, որտեղ նրա մարզիչը Սամվել Պետրոսյանն էր: Այնուհետեւ Սարգսյանը տեղափոխվել է Տվեր, որտեղ նրան սկսել է մարզել Ռուսլան Յուսուֆովը։

  • Կիսվել: