Արթուր Քարտաշյանը միացել է «Վեստ Արմենիային»
«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, որը տեղափոխվել է «Ալաշկերտից»՝ վարձավճարով, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, Հայաստանում հանդես է եկել նաև «Սևան», «Նոա» ու «Վան» թիմերում:
Արտերկրում Քարտաշյանը խաղացել է Կիպրոսի «Օլիմպիակոսում», վրացական «Թելավիում», Տաջիկստանի «Իստիկլոլում», որի հետ դարձել է Տաջիկստանի չեմպիոն, հանդես է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայում:
«Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, մեկական խաղ և գոլ ունի նաև ազգային թիմում: