երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արթուր Միրանյանն ու Ռումյան Հովսեփյանը միացել են «Նոային»

Արթուր Միրանյանն ու Ռումյան Հովսեփյանը միացել են «Նոային»

Երեւանի «Նոան» պայմանագիր է կնքել 27-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը ուկրաինական «Շախտյորի» ակադեմիայի սան է, խաղացել է Հայաստանի մի շարք ակումբներում, Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։ Մակեդոնիայի «Վարդարի» կազմում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ նրա նախորդ ակումբը «Ալաշկերտն» էր։

«Նոային» է միացել նաեւ 31-ամյա Ռումյան Հովսեփյանը, որը «Փյունիկի» ակադեմիայի սան է, հանդես է եկել Հայաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի առաջնություններում, Մալթայի «Ֆլորիանայի» կազմում դարձել է չեմպիոն։ Կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինալ։ Հովսեփյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը։

«Նոան» պայմանագիր է կնքել նաեւ 24-ամյա եզրային Հարձակվող Էդգար Մովսեսյանի հետ։ «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սանը մեկ մրցաշրջան եղել է «Նոայի» ֆուտբոլիստը, հանդես է եկել ռումինական «Ֆորեստայում», «Փյունիկում»։ Նրա նախորդ ակումբը «Վանն» էր։ Մովսեսյանը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, 8 խաղ է անցկացրել Հայաստանի Երիտասարդական հավաքականում, իսկ Մ-19 և Մ-17 հավաքաններում 29 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ։

«Նոայում» կարիերան կշարունակի նաեւ 29-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը, որը «Փյունիկի» ակադեմիայի սան է, հասնդես է եկել Հայաստանի տարբեր ակումբներում։ Նա Հայաստանի եռակի չեմպիոն է, չորս անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ էլ՝ սուպերգավաթը։

  • Կիսվել: