շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Որակավորման փուլը եւս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը գերազանց կատարեց երկու ցատկերն էլ:

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):

 Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ-թափերի վարժությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթ եւ 1 բրոնզ:

Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

  • Կիսվել: