երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արթուր Դավթյանը 4-րդ տեղը գրավեց Թուրքիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Արթուր Դավթյանը 4-րդ տեղը գրավեց Թուրքիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այսօր կայացավ տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը:

Հայաստանից հանդես եկող Արթուր Դավթյանը 6 վարժությունների արդյունքներով վաստակեց 82.065 միավոր և գրավեց 4-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ասիլին: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար բրիտանացի Ջեկ Ջերմենը և ուկրաինացի Իլյա Կովտունը:

Ապրիլի 15-ին և 16-ին Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն առանձին գործիքների եզրափակիչներին:

 

արթուր

  • Կիսվել: