հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթուր Բրոյանը եզրափակչում է, Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Արթուր Բրոյանը եզրափակչում է, Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես եկել 51 կգ քաշային Արթուր Բրոյանը։

 

Հայ ըմբիշը նախ տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, ապա ժամանակից շուտ, 8-0 հաշվով՝ թուրքմեն մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ տուշեով հաղթել է հնդիկ ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ։ Այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ դուրս եկած 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը պարտվել է և վաղը կմրցի բրոնզե մեդալի համար։

 

  • Կիսվել: