հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթուր Ազարյանն ու Կարեն Նալբանդյանը նշանակումներ են ստացել Եվրոպա լիգայի խաղում

Արթուր Ազարյանն ու Կարեն Նալբանդյանը նշանակումներ են ստացել Եվրոպա լիգայի խաղում

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, իսկ խաղի մրցավարական անձնակազմի տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Եվրոպա լիգայի A խմբի 4-րդ տուրի «Ֆրայբուրգ» – «Բաչկա Տոպոլա» խաղը նշանակված է նոյեմբերի 9-ին:

3-րդ տուրից հետո «Ֆրայբուրգը» 6 միավորով երկրորդն է, «Բաչկա Տոպոլան» 1 միավորով եզրափակում է խմբի աղյուսակը:

  • Կիսվել: