հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը՝ 6-րդ. սպորտային մարմնամարզության ԱԱ

Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը՝ 6-րդ. սպորտային մարմնամարզության ԱԱ

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ, Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը (14.600 միավոր) և Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը (14.533 միավոր) զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը:

 

Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել էր 14,566 միավոր, որը 5-րդ արդյունքն էր: Նույն վարժությունում 7-րդ արդյունքն էր գրանցել Արթուր Ավետիսյանը՝ հավաքելով 14,466 միավոր:

 

Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյան Մերդինյանը երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել՝ հավաքելով 14.733 միավոր:

Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել էր 14,700 միավոր, որը 5-րդ արդյունքն էր:

Այսօր մեդալների համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հենացատկի որակավորման փուլում վաստակել էր 14,900 միավոր և գրանցել էր լավագույն արդյունքը:

  • Կիսվել: