շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է աշխարհի լավագույն ըմբիշներից մեկը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է աշխարհի լավագույն ըմբիշներից մեկը (տեսանյութ)

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով զրոների լավագույն ըմբիշների թվում է:

 "Արթուր Ալեքսանյանը հպարտորեն պաշտպանում է Հայաստանի գույները ։ 2016 թվականին "Սպիտակ արջը" նվաճեց օլիմպիական ոսկին։ Հայ հերոսը 2010 - ին երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Վերջին անգամ նա նվաճել է համաշխարհային ոսկին 2017 թվականին", - ասվում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում ։

 2010-ի լավագույն ըմբիշների թվում են նաեւ ամերիկուհի Ադելինա Գրեյը, թուրք Թահա Աքգյուլը, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին, ռուսաստանցիներ Նատալյա Վորոբյովան եւ Ռոման Վլասովը:

 Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը  Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի հաղթող, Եվրոպայի հնգակի չեմպիոն եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն է:

  • Կիսվել: