երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԵԱ-ի 6-րդ չեմպիոնության համար

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԵԱ-ի 6-րդ չեմպիոնության համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովին և դուրս եկել եզրափակիչ: Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնությունը, պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին:

ԵԱ-ի եզրափակչում Ալեքսանյանը վաղը կգոտեմարտի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:

 

  • Կիսվել: