կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժերն է չափել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խաշլախանաուի հետ և 5։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Նշենք՝ Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի չեմպիոն է։

 

  • Կիսվել: