ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արթուր Ալեքսանյանն այսօր կփորձի նվաճել Եվրոպայի չեմպիոնի 6-րդ ոսկե մեդալը

Արթուր Ալեքսանյանն այսօր կփորձի նվաճել Եվրոպայի չեմպիոնի 6-րդ ոսկե մեդալը

Զագրեբում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանի հավաքականը կփորձի նվաճել ևս 2 մեդալ:

Ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Իսկ Գևորգ Ղարիբյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ մեր հավաքականն արդեն ունի մեկական ոսկե և բրոնզե մեդալներ: Դրանք երեկ նվաճել էին համապատասխանաբար Մալխաս Ամոյանն ու Հրաչյա Պողոսյանը:

  • Կիսվել: