Արտակ Աղաբեկյանն ու Աշոտ Գյուլնազարյանը՝ ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
Սերբիայում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 51կգ Աշոտ Գյուլնազարյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Նա 10-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Կևին Բիրխլերին։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 45կգ Արտակ Աղաբեկյանը։
Նա 4-2 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Եվգենի Շարկովին։