կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել, չի խաղա «Ժիրոնայի» հետ

Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել, չի խաղա «Ժիրոնայի» հետ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը  ասել է, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի հաջորդ հանդիպումը «Ժիրոնայի» հետ։

«Արսենը ապաքինվում է վնասվածքից, ժամկետների մասին դեռ մանրամասներ չկան։ «Ռեալում» հույս ունեն, որ նա արագ կապաքինվի։

Զախարյանը հաստատ բաց կթողնի «Ժիրոնայի» հետ հաջորդ խաղը, քանի որ դեռ չի էլ մարզվում»,- ասել է Գոլուբինը՝ Cahmpionat.com-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ զրույցում։

  • Կիսվել: