երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում։

Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 35-րդ րոպեին հարկադրված փոխարինվել է։ Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ։

Այդ խաղում «Դինամոն» արտագնա հաղթանակ է տարել 3-2 հաշվով։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա 4 խաղում խփել է մեկ գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում։

  • Կիսվել: