հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Զախարյանը խոսել է ՀՀ քաղաքացիություն ստանալու մտադրության լուրերի մասին

Արսեն Զախարյանը խոսել է ՀՀ քաղաքացիություն ստանալու մտադրության լուրերի մասին

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը բացառում է ՀՀ քաղաքացիություն ստանալու տարբերակը:

«Вышли!» յութուբյան ալիքին տված մեկնաբանությունում Զախարյանը շեշտել է, որ տեսել է համացանցում տարածված լուրերը Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակի մասին, որը կհեշտացնի նրա տեղափոխությունն անգլիական «Չելսի»:

«Քաղաքացիություն փոխել պետք չէ, ինչ-որ զրույցներ են, ես ոչինչ չեմ արել։ Հայաստանի անձնագիր ստանալու մտադրություն առայժմ չունեմ»,-ասել է նա:

Նախորդ տարվա սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ հայկական արմատներով ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի«Չելսի»: Զախարյանի տեղափոխությունն անգլիական ակումբ չէր կայացել Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:   Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է նշել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:

  • Կիսվել: