երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Զախարյանը հանդես կգա իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբում

Արսեն Զախարյանը հանդես կգա իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբում

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաջորդ շաբաթ կմիանա իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբին։ Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այսօր Զախարյանը կմեկնի Իսպանիա՝ բուժզննում անցնելու և տեղափոխության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու համար։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձգձգվում է նրա գործակալի հետ ունեցած խնդիրների պատճառով։

Բայց հետո տարաձայնությունները հարթվեցին, և իսպանական ակումբին ծանուցվեց բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:

Transfermarkt-ը Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո, հաղորդվում է, որ «Ռեալ Սոսյեդադ»-ը կվճարի մոտ 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ 20-ամյա խաղացողի տրանսֆերի համար:

  • Կիսվել: