հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց Ռոման Վլասովին

Մոսկվայում ավարտված Grand Prix Arlosa 2019 մրցաշարում 77 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 7 Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց կրկնակի օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոման Վլասովից:

Գոտեմարտն ավարտվեց 2:3 հաշվով:

Մրցեցին ազատ և հունեահռոմեական ոճերի ըմբշամարտի Ռուսաստանի և աշխարհի հավաքականները: Տարբեր քաշային կարգերում հանդես էին գալիս Ռուսաստանի ուժեղագույն ըմբիշները:

Արսեն Ջուլֆալակյանը ներկայացնում էր աշխարհի հավաքականը: Ջուլֆալակյանի մարտավկան օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն էր:

Սա Ռոման Վլասովի և Արսեն Ջուլֆալակյանի 6-րդ հանդիպումն էր մրցագորգում:

  • Կիսվել: