երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի

Արսեն Ջուլֆալակյանը Միջազգային օլիմպիական կոմիտեում արժանացել է հատուկ պատվոգրի

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտե:

«Որպես Օլիմպիական խաղերի եռակի մասնակից հրավիրված էի Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների բաժին` գրառում կատարելու «Օլիմպիական պատին»:  Արժանացա նաև հատուկ պատվոգրի»,-  սոցցանցերի իր էջերում գրել է Ջուլֆալակյանը:

Վերջինս հանդիպումը բնութագրել է որպես էմոցիոնալ և ՄՕԿ-ն անվանել ամենակայուն կառույցներից մեկն աշխարհում: Արսեն Ջուլֆալակյանը առաջին հայ մարզիկն է, ով գրառում է կատարել ՄՕԿ-ի մարզիկների «պատին»:

  • Կիսվել: