շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում

Երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

«Նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի քաղաքական հորիզոնում երևացող գրեթե բոլոր քաղաքական ուժերը քննադատեցին այդ չարաբաստիկ հայտարարությունը և նրանց ծանրակշիռ մեծամասնությունը տարբեր փուլերում հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի միանալու այս ազգակործանին…

Այսօր՝ այս վճռական պահին, փորձեք ստուգել, թե ով ինչ է անում: Հակիրճ ասեմ. կամ բացարձակ չկան, կորել են, սպասում են հերթական ընտրությունների, որ օգտագործվեն, կամ էլ աջակցում են իշխանությանը՝ պիտակավորելով բազմահազարանոց շարժումը և այլ քայլերով …

Զուտ ֆիքսենք այդ քաղաքական ուժ կոչվածներին: Հակառակ դեպքում, երբ տեղն եկած ժամանակ «ճպացնում ես» դեմքներին՝ անվանելով քաղաքական մարմնավաճառ, վատ են զգում»,- գրել է նա։

  • Կիսվել: