երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արսեն Հարությունյանը եզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

Արսեն Հարությունյանը եզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների 1/2 եզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ, հայտնում է Armsport-ը։ 

Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Էմրահ Օրմանողլուի նկատմամբ:

Երեկոյան Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Վազգեն Թեւանյանը՝ 65 կգ քաշայինների եզրափակչում ուժերը չափելով Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

  • Կիսվել: