շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը երկրորդ մրցանակակիր

Արսեն Հարությունյանը երկրորդ մրցանակակիր

Իրանի Քերմանշահ քաղաքում, «Թախթիի գավաթ»- ի` ազատ ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը / 57կգ / դարձավ երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Միհրան Ջաբուրյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Գևորգ Մխեյանը / 70 կգ / հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում,  մտել է եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար:

Բրոնզե մեդալի համար կմրցեն Արման Անդրեասյանը / 70 կգ / և Մհեր Մարկոսյանը /86կգ /:

 

  • Կիսվել: