երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Հարությունյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Արսեն Հարությունյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրրոդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, գրում է armsport.am-ը:

61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանն այսօր գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Հարկ է նշել, որ 1994 թվականից ի վեր ազատ ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2 չեմպիոն մեկ մրցաշարում չէր ունեցել։

Արսեն Հարությունյանին պարգևատրեց Արսեն Ջուլֆալակյանը։

Պարգևատրման արարողությունը՝ ստորև․

 

  • Կիսվել: