չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արոնյանն ու Սևյանը կիսեցին միավորը

Արոնյանն ու Սևյանը կիսեցին միավորը

Սենթ Լուիս քաղաքում շարունակվող՝ ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Նշենք, որ առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ուեսլի Սոյի հետ: Իր պարտիայում միավորը կիսեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Ռոյ Ռոբսոնն էր:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 6-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 12-րդը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ շախմատի 13 տուր ունեցող առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին:

  • Կիսվել: