երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արոնյանն ու Կարլսենը կմասնակցեն Tata Steel Masters-ին

Արոնյանն ու Կարլսենը կմասնակցեն Tata Steel Masters-ին

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) կմասնակցեն Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք Tata Steel Masters ավանդական (85-րդ անգամ) մրցաշարին։

14 մասնակիցների թվում կլինեն նաեւ չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն, ռումինացի Ռիչարդ Ռապորտը, հնդիկներ Դոմարաջու Գուկեշը, Արջուն Էրիգաիսին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան, իրանցի Պարհամ Մաղսուդլուն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, գերմանացի Վինսենտ Կեյմերը, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Յորդեն Վան Ֆորեսթը։

Նշենք, որ Tata Steel Masters-ը (13 մրցափուլ) կանցկացվի հունվարի 14-29-ը։

  • Կիսվել: