կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱ

Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱ

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում Առնո Դարչինյանը (46 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
Հայ բռնցքամարտիկը 1/2 եզրափակչում մրցեց ուզբեկ Աբդուրահմոն Մահմուդջոնովի հետ և համառ պայքարում հաղթեց 4-1 հաշվով: Առնոն պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել վրացի Վախթանգ Տոդուայի նկատմամբ։
1/4 եզրափակչում էլ Առնոն 5-0 հաշվով հաղթել էր էկվադորցի Ջեյր Բոնիլլային:

  • Կիսվել: