ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արմֆայթինգ» ֆեդերացիայի ՀՀ 58 մարզական ակումբները չեն վերաբացվի

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի ՀՀ 58 մարզական ակումբները չեն վերաբացվի

Պաշտոնապես հայտարարում եմ, ՀՀ պարետի որոշման պայմանների համաձայն ԱրմՖայթինգ ֆեդերացիայի ՀՀ 58 մարզական ակումբները չեն վերաբացվի։ Այս մասին իր էջում գրում է Հայաստանի պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

«Ձեր որոշման պայմանները իմ աշխատանքային սկզբունքներին դեմ են, ես չեմ կարող թույլատրել առանց հիգենիկ պայմանները պահելու փողոցից սպորտային մարզահագուստով ներս թողնել դահլիճ, կոնտակտային մարզաձևում ձեռնոցներով և դիմակներով մարտնչել և մարզումներից հետո քրտնած, առանց լոգանք ընդունելու գնալ տուն։

Ոչ մի ակումբ չի բացվելու»,-նշել է նա:

  • Կիսվել: